15:25 | 18.12.14 | Նորություններ | 3060

Beeline-ն այս ամիս կավարտի կապի թվայնացումը եւս երեք համայնքում

Beeline-ը մինչեւ տարեվերջ կավարտի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները Լոռու մարզի Մեծավան, Արագածոտնի մարզի Քուչակ եւ Արմավիրի մարզի Նորաշեն համայնքներում:

Beeline-ում նշում են, որ այս համայնքների բնակիչներին այդուհետ հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայություններ, կկատարելագործվի ընկերության լայնաշերտ ինտերնետի որակը, իսկ Քուչակի բնակիչներին հասանելի կդառնան լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ։

«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը 2014թ. ընթացքում զգալիորեն ընդլայնել է ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը: Գալիք տարում եւս մենք շարունակելու ենք թվայնացման աշխատանքները` Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին ապահովելով պարզ, հարմար եւ բարձրորակ կապի ծառայություններով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8,5 հազ. կմ է:

2014թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց: Ընկերությունն իր ձեռքբերումների թվում նշում է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նվազեցումը: