Vimpelcom–ը հեռանում է Կանադայից
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Vimpelcom օպերատորը (գործում է Ռուսաստանում Beeline ապրանքանիշի ներքո) հայտարարել է, որ վաճառում է Կանադայում ունեցած բիզնեսը։ Խոսքը Globalive Wireles Management (GWMC) ընկերության բաժնետոմսերի և պարտքային պարտավորությունների մասին է, որը բջջային կապի ծառայություններ է մատուցում Wind Canada ապրանքանիշի ներքո, հայտնում է Cnews.ru–ն։
Գնորդ է հանդես եկել կոնսորցիումը` Globalive Capital (նախկին AAL Holdings ) ընկերության գլխավորությամբ, որն այժմ օպերատորի ֆորմալ վերահսկող բաժնետերն է։ Globalive Capital–ը ստեղծել է GWMC գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Լակավերան (Anthony Lacavera)։ Գործարքի արժեքը 135 մլն կանադական դոլար է կազմել (122 մլն դոլար)։
Wall Street Journal թերթի տվյալով` գնորդների կոնսորցիումում են ընդգրկվել նաև մի շարք կանադական և ամերիկյան ներդրումային հիմնադրամներ` West Face, Tennenbaum Capital Partners, Novus Wireless Communications և Serruya Private Equity։ Կոնսորցիումի մասնակիցներ են դարձել T-Mobile US բջջային օպերատորի տնօրեն Լորենս Գուֆֆին և Blacsktone Group հիմնադրամի թոփ–մենեջերը։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:53 17.09.2014