13:54 | 23.11.15 | Նորություններ | 2882

ggTaxi-ն Ամերիկյան համալսարանում կներկայացնի իր հաջողության պատմությունը

ggTaxi-ն նոյեմբերի 24-ին՝ ժամը 18:30-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում կներկայացնի իր հաջողության պատմությունը:

Միջոցառումը կանցկացվի «Նորարարության եւ ձեռնարկատիրական զրույցների» շարքի շրջանակում:

Ներկայացնելով ստարտափը՝ ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կխոսի նաեւ այն մասին, թե ինչպես Հայաստանում կարելի է աջակցություն ստանալ վենչուրային հիմնադրամներից:

Ելույթով հանդես կգա նաեւ «Գրանատուս Վենչուրս» համահիմնադիր գործընկեր Երվանդ Սարկիսյանը:

Միջոցառման մանրամասները կարելի է գտնել այստեղ:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ggTaxi-ն $200 հազ. ֆինանսավորում էր ստացել, որի մի մասը տրամադրել էր «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը: