GTA V խաղը վաճառվել է ավելի քան 52 մլն օրինակով` վաստակելով 1,7 մլրդ դոլար

GTA V խաղը վաճառվել է ավելի քան 52 մլն օրինակով` վաստակելով 1,7 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Rockstar ընկերության համակարգչային խաղերի լեգենդար Grand Theft Auto (GTA) շարքի հինգերորդ մասը փոխադրվել է PC-հարթակի վրա: 2013-ի սեպտեմբերին ներկայացվելուց ի վեր խաղն իսկական հիթ դարձավ ամբողջ աշխարհում և թողարկվել է 5 տարբեր հարթակներով` սկզբից Xbox 360 և PlayStation 3, հետո նոր սերնդի Xbox One և PlayStation 4 սարքերի համար, որից հետո արդեն` անհատական համակարգիչների:

Խաղը թողարկող Take-Two Interactive-ը հրապարակել է պաշտոնական տվյալները, որոնց համաձայն GTA V տարածվել է աշխարհով մեկ ավելի քան 52 միլիոն օրինակով: Այդ թվերը ներառում են խաղերը բոլոր հինգ հարթակների համար` սկսած 2013-ի սեպտեմբերից: 2014 ֆինանսական տարում, որն ավարտվեց մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 1,7 մլրդ դոլար:

Grand Theft Auto (GTA), աշխարհում հայտնի, բազմաթիվ մրցանակների արժանացած և բեսթսելլեր համարվող համակարգչային խաղերի շարք է, որը սկզբում ստեղծվել է Միացյալ Թագավորությունում` խաղերի ծրագրավորող Դեյվ Ջոնսի կողմից: Այժմ խաղերի սերիաները զարգացման են ենթարկվում բրիտանական Rockstar North ստուդիայի կողմից և թողարկվում Rockstar Games ընկերության կողմից: Խաղերում միշտ հնարավոր է լինում «առանց մեծ ջանքերի» գողանալ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ուղղաթիռներ և այլն։

Խաղաշարի զարգացումը սկսվում է 1997թ.-ին` Rockstar North ստուդիայի կողմից, որն այն ժամանակ գործունեությունը ծավալում էր DMA Design անվան տակ։ Այդ անվամբ ստուդիան ստեղծում է 10 երկչափանոց խաղեր` իրենց 4 լրացումային փաթեթներով (Expansion packs), որից հետո, արդեն, ստեղծվում է առաջին եռաչափ GTA-ը` Grand Theft Auto 3, որը դառնում է լայնորեն պահանջված խաղ` սյուժեի սուր զարգացման, կերպարների բազմազանության և, ընդհանրապես` նոր խաղաժանր ստեղծելու համար։ 2011թ.-ի սեպտեմբերի դրությամբ վաճառվել են GTA խաղերի 124.1 միլիոն օրինակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---