Նոր ծրագիրը թույլ կտա կոճակի մեկ հպումով հեռացնել ավելորդ տարրերը լուսանկարից

Նոր ծրագիրը թույլ կտա կոճակի մեկ հպումով հեռացնել ավելորդ տարրերը լուսանկարից

PanARMENIAN.Net - Համակարգչային ոլորտի գիտնականների թիմը ԱՄՆ Փրինսթոնի համալսարանից Adobe ընկերության հետ համատեղ ծրագիր է ստեղծել, որն ավտոմատ կերպով ի հայտ է բերում և հեռացնում է լուսանկարից պատահաբար կադրում հայտնված ավելորդ տարրերը: Լուսանկարների խմբագրման համար նախատեսված հարթակը մշակվել է սիրողական լուսանկարչությամբ զբաղվողների համար, որոնք պատրաստ չեն շատ ժամանակ ծախսել իրենց լուսանկարների կատարելագործման վրա: Ավելորդ, ուշադրությունը շեղող տարրերը այժմ կարելի է հեռացնել կոճակի մեկ հպումով:

Նոր ծրագիրը կոչված է կատարելագործելու սիրողական լուսանկարները, որոնք միլիարդներով ամեն օր հայտնվում են համացանցում և որոնց որակը հաճախ ցածր է լինում: Գոյություն ունեցող ծրագրային ապահովումը շատ բարդ է ոչ մասնագետների համար: Նոր ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ավելորդ տարրը հեռացնել կոճակի մեկ սեղմումով: Հետազոտողները հարցում են անցկացրել կամավորների շրջանում, որոնք զննել են հազարավոր լուսանկարներ և հայտնաբերել ավելորդ տարրերը: Ստացած տեղեկատվությունը գիտնականներն օգտագործել են պատկերից ավելորդ տարրերը հեռացնելու ալգորիթմի ստեղծման համար:

«Մենք ունենք ավտոմեքենայի կոնկրետ դետեկտոր: Մարդիկ հաճախ են ուզում կադրում պատահաբար հայտնված մեքենաները ջնջել: Եթե դեմքը մեծ է և գտնվում է լուսանկարի կենտրոնում, դժվար թե ցանկանաք այն հեռացնել: Բայց եթե դեմքը եզրից է, դա կարող է ավելորդ տարր լինել»: Ծրագրային ապահովման փորձարկումը լավ արդյունքներ տվեց, թեև ինչպես նշում են հետազոտման հեղինակները, երբեմն հեռացվում են նաև կարևոր տարրերը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---