Պաշտոնական. Նոր iPhone-ների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

Պաշտոնական. Նոր iPhone-ների շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին

PanARMENIAN.Net - Apple-ի սմարթֆոնների նոր մոդելների` iPhone 6s և iPhone 6s plus պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2015-ի սեպտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկոյի Բիլլ Գրեհեմի անվան դահլիճում: Ընկերությունն արդեն հրավերներ է ուղղել լրագրողներին:

Տեքստում առաջարկվում է հետագա հուշումների համար դիմել Siri-ի ձայնային օգնականին: Apple-ն ավանդաբար սեպտեմբերին է ներկայացնում iPhone-ի նոր մոդելները: Դա հիմք է տալիս կարծելու, որ ընկերությունը հրավիրում է հենց սմարթֆոնների նոր սերնդի` iPhone 6s и iPhone 6s plus-ի շնորհանդեսին:

Apple ընկերության նոր` iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների նախնական պատվերների ընդունումը կսկսվի 2015-ի սեպտեմբերի 11-ին, իսկ նոր սարքերի վաճաքռը մեկնարկում է արդեն սեպտեմբերի 18-ին: Այդ մասին հայտնել է միանգամից մի քանի աղբյուր:

Նրանք նաև հաստատել են, որ iPhone 6s-ը կներկայացվի նույն օրը, ինչ և այդ գաջեթի նախորդը` սեպտեմբերի 9-ին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Apple ընկերությունը մտադիր է միանգամայն նոր տեխնոլոգիաներ կիրառել հաջորդ սերնդի iPhone 6s սմարթֆոնի արտադրության մեջ: Տարբեր աղբյուրներ տարբեր ժամանակներում հայտարարել են մատնահետքերի սքանավորման օգտին Home կոճակից հրաժարվելու, սմարթֆոնի կորպուսի համար նոր կոմպոզիտային նյութի մշակման և այլ նորամուծությունների մասին: Համոզված լինելով նոր սմարթֆոնի ահռելի պահանջարկի մեջ՝ ընկերությունը մատակարաներին պատվիրել է արտադրել 85-ից 90 մլն միավոր նոր սմարթֆոն։

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը կստանան Force Touch տեխնոլոգիա, որը որոշում է սմարթֆոնի էկրանը սեղմելու ուժը: Արդեն հուլիսին ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել արտադրության ծավալները: Ընդ որում աղբյուրները խոսում են iPhone 6s և iPhone 6s Plus-ի կառուցվածքի նմանության մասին սմարթֆոնների այսօրվա սերնդի հետ: Ուստի Apple-ում լուրջ դժվարություններ չեն ակնկալում արտադրության փուլում:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է խնդիրներ ունենալ Force Touch տեխնոլոգիայով դիսփլեյների առաքման ժամկետների հարցում: Իսկ դա, իր հերթին, հավանաբար կանդրադառնա նաև ընկերության սմարթֆոնների հաջորդ սերնդի զանգվածային արտադրության վրա:

Force Touch տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նոր 12-դյույմանով MacBook-ներում և Apple Watch «խելացի ժամացույցներում»: Ընկերությունում այն դիտարկում են որպես առանցքային մրցակցային առավելություն, որը թույլ կտա զգալիորեն առաջ անցնել Samsung-ից և մյուս արտադրողներից: Ըստ լուրերի, 0,2 մմ Force Touch-ի կիրառումը կհաստանցի iPhone-ը և 0,15 մմ ավելի երկար կդարձնի: iOS 9 ելքային ծածկագիրը մատնանշում է, որ սմարթֆոնում օգտագործվել է ավելի որակյալ ֆրոնտալ տեսախցիկ, իսկ KGI վերլուծաբան Մին Չին Կուոն վստահ է, որ iPhone 6s և iPhone 6s Plus տեղադրված է հիմնական 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ սմարթֆոնները նոր գունային երանգ կունենան` «Վարդագույն ոսկի» (Rose Gold):

Միևնույն ժամանակ IDC վերլուծական ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել կրվող էլեկտրոնիկայի շուկայի վիճակի մասին 2015-ի 2-րդ եռամսյակում և մասնավորապես Apple Watch-ի մասնաբաժնի վերաբերյալ: Վերլուծաբանները նշում են Apple-ի բավականին հզոր մեկնարկը Apple Watch ժամացույցով: Ընդհանուր առմամբ, Apple-ը շուկա է հանել 3,6 մլն ժամացույց` զբաղեցնելով կրվող տեխնոլոգիաների ամբողջ շուկայի 19,9%-ը:

Այս եռամսյակում առաքված երեք կրվող սարքերից երկուսն Apple Watch է եղել: Առաքված սարքերի քանակով Apple-ին գերազանցել է միայն Fitbit-ը: Այն շուկա է առաքել 4,4 մլն սարք: Սակայն ֆիթնես-թրեկերի շուկան առաջիկայում կսկսի կրճատվել, կարծում են IDC-ում, քանի որ Fitbit-ը կզիջի Apple-ին:

Գրաֆիկայի վրա կարելի է տեսնել, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Fitbit-ն ու Xiaomi-ին, որոնք ընդլայնել են իրենց ներկայությունը նախորդ եռամսյակներում, զգալիորեն կրճատել են իրենց ներկայությունը: Xiaomi-ին կրճատել է 6,7%-ով, իսկ Fitbit-ը` 8,5%: Samsung-ի սարքերի մասնաբաժինը վերջին 5 եռամսյակում կրճատվել է 14,9% -ից մինչև 3,1%:

«Արդարացի է, թե ոչ, սակայն Apple-ը կդառնա այն նշաձողը, որով գնահատելու են մյուս արտադրողներին, և մրցակիցները պետք է կամ պահպանեն իրենց դիրքերը, կամ առաջ անցնեն Apple-ից»,-ասել է IDC գիտական ղեկավար Ռամոն Լամասը:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---