Google–ը դժվար թե ապրիլի 24–ին դուդլ տեղադրի. փորձագետ

Google–ը դժվար թե ապրիլի 24–ին դուդլ տեղադրի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Google–ը դժվար թե ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դուդլ տեղադրի, քանի որ չի ցանկանում միջամտել Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 Տարբեր երկրների բնակիչներ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին կոչ են անում Google–ին 2015 թվականի ապրիլի 24–ին հատուկ դուդլ տեղադրել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` աշխարհին այդ ողբերգական իրադարձության մասին պատմելու նպատակով։

Google–ը մշտապես փոխարինում է իր տարբերանշանը դուդլներով (անգլ. doodle «խզբզանքներ գրել, անփութորեն նկարել»)։ Դա սովորաբար կատարվում է տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին և խոշոր պատմական իրադարձությունների առիթով։

Փորձագետի կարծիքով, Google–ը երբեք քաղաքական թեմաներով դուդլներ չի դնում, առավել ևս, որ Թուրքիան Google–ի համար մեծ շուկա է։

Մարտիրոսյանը կարծում է, որ նույնիսկ եթե Ցեղասպանության առիթով դուդլը տեղադրվի ապրիլի 24–ին, այն կկարողանան տեսնել միայն Հայաստանի բնակիչները։

«Օրինակ, Google–ն ապրիլի 7–ին Մայրության և գեղեցկության օրվա առիթով անիմացիոն դուդլ էր տեղադրել միայն հայ օգտագործողների համար»,– նշեց փորձագետը։

Google–ի հիմնադիրներ Լարին և Սերգեյը, ցանկանալով Նևադա նահանգի անապատում անցկացված Burning Man փառատոնին իրենց մասնակցության մասին, խաղացել են կորպորատիվ տարբերանշանի հետ։ Նրանք Google բառում երկրորդ «օ» տառի հետևում նկարած ֆիգուր էին տեղադրել։ Փոփոխված տարբերանշանը պետք է կատակի տեսքով տեղեկացներ օգտագործողներին, որ հիմնադիրները բացակայում են (անգլ. out of office)։ Առաջին դուդլը համեմատաբար պարզ էր, բայց հենց այդպես ծնվեց կարևոր իրադարձությունների կապակցությամբ ընկերության տարբերանշանը զարդարելու գաղափարը։

2000 թվականին Լարին և Սերգեյը խնդրել են վեբ–մասնագետ Դենիս Խվանին, ով այն ժամանակ դեռ կատարելագործման փուլում էր, Բաստիլիայի պաշարման օրվան նվիրված դուդլ նկարել։ Նկարն այնքան էր դուր եկել օգտագործողներին, որ Դենիսը նշանակվել էր դուդլների պատասխանատու, որոնք ավելի հաճախ սկսեցին հայտնվել Google–ի գլխավոր էջում։ Սկզբում դուդլները ստեղծվում էին միայն մեծ տոների առթիվ։ Այսօր կորպորացիան տարբեր իրադարձությունների մասին դուդլներ է հրապարակում։

Ժամանակի հետ դուդլները տարածում ստացան ամբողջ աշխարհում։ Ներկայում դուդլների ստեղծմամբ զբաղվում է տաղանդավոր նկարիչների և ճարտարագետների մի մեծ թիմ։ Այսօրվա դրությամբ ստեղծվել է արդեն ավելի քան 2000 դուդլ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:10 21.04.2015



 
« April 2024

Mon
Tue
Wed
Thu
Fri
Sat
Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 
 
 
 
 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×
سكس ايطالى مترجم pornosexarab.com مساهدة افلام سكس desi cute girl nude pornthash.mobi sex photos photos photos pyra hentai freecartoonporn.info monokage no irisu bangali video xxx pornofantasy.net oka manusu xxxcp indianpornxvideos.net gadiwala
hard fucking xvideo pornlake.mobi hot sxi video indian voyeur hotindianporn.mobi romance with teacher xxx kashmiri girls onlyporn.mobi www.nodutu lokaya.lk desiporntubes erocum.info desi clean pussy prone xxx stripvidz.net hislust com
chudai wali video download desipornscandals.com sauth sax mms sex movie hdtporno.org xxx vedios kerala ssrmovies com kompoz2.com full hd bf sex pone video indianhottube.com new mms girl reshma video clip likeporn.mobi babaji sex video